ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը մարդասիրական օգնություն է հասցրել Բեյրութի օդանավակայան․ կադրեր

33 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ է առաքվել։
Sputnik
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը մարդասիրական բեռ է հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իլ-76 հատուկ ինքնաթիռը 33 տոննա ընդհանուր զանգվածով մարդասիրական բեռ է հասցրել, որը պարունակում է սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք և շարժական էլեկտրակայաններ»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԻԼ-76-ը վայրէջք է կատարել Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանում:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ մարդասիրական գործողությունն իրականացվել է ՌԴ նախագահի հրահանգին համապատասխան և ՌԴ ԱԻՆ ղեկավարի հանձնարարությամբ:
Հիշեցնենք` Իսրայելի և Լիբանանի միջև հերթական էսկալացիան սկսվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։
Մերձավոր Արևելքը գլորվում է մեծ պատերազմի անդունդը. Նեբենզյա
Հոկտեմբերի 3–ի գիշերն Իսրայելն առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնին։ Քաղաքի կենտրոնում գտնվող Բաշուրա թաղամասին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 7 մարդ։