Փաշինյանը Փարիզ ժամանելուն պես շտապել է հանդիպել Մակրոնի հետ

Տեսանյութը սոցիալական ցանցերում տեղադրել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Sputnik
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ և առաջին հերթին շտապել Է Ելիսեյան պալատ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահի հետ:
Նախատեսված է նաև հանդիպում Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացվում է1986 թվականից: Հայաստանը 2027 թվականին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը։