ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կսկսեն ավելի խիստ հետևել բուհեր օտարերկրյա ուսանողների ընդունելությանը։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ հայկական բուհերին կթույլատրվի օտարերկրյա գործընկերներից պահանջել հաստատել ուսումը շարունակելու համար Հայաստան գալուց առաջ ուսանողներին տրվող ակադեմիական վկայականների իսկությունը։
Այդ տվյալների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը օտարերկրյա ուսանողների հաշվառում կիրականացնի:
Այս ամենը, կառավարության կարծիքով, կօգնի բարձրացնել բուհերի (այդ թվում՝ մասնավոր) պատասխանատվությունը արտասահմանցի ուսանողների ուսուցման համար։ «Սրա հաշվին կարող են աճել հայաստանյան բուհերի միջազգային վարկանիշները»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին արտասահմանցի ուսանողների (հիմնականում Հնդկաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից) պատրաստության որակը քննարկումների առիթ էր դառնում։