Գիշերն Իսրայելն առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնին, զոհվել է 6 մարդ

Իսրայելական բանակը հայտնել էր, որ Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ «ճշգրիտ հարված» է հասցնելու:
Sputnik
Գիշերն Իսրայելն առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնին։ Քաղաքի կենտրոնում գտնվող Բաշուրա թաղամասին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 7 մարդ։ Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ «ճշգրիտ հարված» է հասցնելու:
Իսրայելի և Լիբանանի միջև հերթական էսկալացիան սկսվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։
Մերձավոր Արևելքը գլորվում է մեծ պատերազմի անդունդը. Նեբենզյա