Առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Գառնի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 3–ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։