ԱՊՀ երկրների 100-ից ավելի ուսուցիչներ Հայաստանում են՝ քննարկելու գլոբալացման ազդեցությունը

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության ավելի քան 120 ներկայացուցիչ է մասնակցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են կոնկրետ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` Երևանում այսօր մեկնարկած ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8–րդ համագումարի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Համագումարն ընթանում է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով:
Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը
Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի է ունենում Խ. Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում, որը, լինելով ամենահին ավանդական ուսումնական հաստատությունը, այսօր համարվում է ամենահաջողակ բուհերից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստման ոլորտում։
Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև «Մանկավարժական վարպետության» 3-րդ միջազգային փառատոնը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փառատոնն աստիճանաբար դառնում է կարևոր հարթակ երեք չափազանց կարևոր անվանակարգերում՝ «Ուսուցիչ», «Դաստիարակ» և «Սոցիալական մանկավարժ», առաջադրված մասնակիցների փորձի փոխանակման համար:
«Փառատոնը պարզապես միջոցառում չէ, այլ իրական հարթակ գաղափարների փոխանակման համար, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր վարպետությունը և ներշնչանքը»,– ասել է նախարարը:
Համագումարի մասնակիցներին է փոխանցվել նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը:
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության ավելի քան 120 ներկայացուցիչ է մասնակցում: