Ուկրաինայի ուղղափառ կանոնիկ եկեղեցու գործունեության արգելքը Արամ Ա–ն անընդունելի է համարել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն . Արխիվային լուսանկար
Արամ Ա–ն նաև ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին աղոթքով և մտովի Ռուսական եկեղեցու, նրա պատրիարքի և հավատացյալ ժողովրդի հետ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն անօրինական և բարոյական տեսանկյունից անընդունելի է համարել Կիևի կողմից Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեության արգելքը: Այս մասին ասված է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ուղղված նրա նամակում։ Նամակի տեքստը հրապարակվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կայքում:
«Մենք խորապես ցնցված էինք՝ տեղեկանալով Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների և հոգևորականների ու հավատացյալների ձերբակալությունների մասին։ Դա բարոյական տեսանկյունից անօրինական է և անընդունելի, ինչպես նաև հակասում է միջազգային իրավունքին»,– նշել է Արամ Ա–ն։
Նա ընդգծել է, որ այս կրիտիկական պահին, երբ Ռուս ուղղափառ եկեղեցին Ռուսաստանում և Ուկրաինայում բախվում է շատ լուրջ ճգնաժամերի և մարտահրավերների, Հայ Առաքելական եկեղեցին աղոթքով և մտովի Ռուսական եկեղեցու, նրա պատրիարքի և հավատացյալ ժողովրդի հետ է:
Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20–ին վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելելու Ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը: Օրենքի ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո
Նշենք, որ 2023 թվականի ապրիլին Գարեգին Բ–ն արձագանքել էր ուկրաինական եկեղեցում առկա տարաձայնություններին և հույս հայտնել, որ շուտով խաղաղություն կտիրի ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում։ Նա նշել է, որ հոգևոր աշխարհում առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն զուտ եկեղեցական կանոններին համապատասխան: