Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել. մարզպետ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այդ մասին հայտնել է մարզպետ Ալեքսեյ Սմիրնովը:
«Մեր ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել թշնամու հարձակումը. արդեն խոցվել է ուկրաինական 6 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ Շնորհակալություն մեր մարտիկներին: Հիշեցնում եմ, որ բեկորները կարող են պարունակել պայթուցիկ նյութեր կամ դրանց վրա կարող են կիրառվել թունավոր նյութեր: Մի դիպեք դրանց: Զանգահարեք 112 համարով»,– նշել է Սմիրնովը Telegram–ալիքում։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:
ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։