ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ–ում, Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի 70–ամյա Ս. Ղ.–ի վրա։ Նա տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր` ժամը 10:13–ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացու մարմինը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։