ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Օթար Քուշանաշվիլին ենթարկվել է վիրահատության, որը տևել է 9 ժամ:
Հեռուստահաղորդավարի պրոդյուսեր Վիկտոր Լեոնենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Քուշանաշվիլին ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել, որն անցել է պլանային ռեժիմով:
«Ես ողջ եմ։ Խնդրեցի հեռախոսը․․. 9 ժամ վիրահատություն»,-ասվում է Քուշանաշվիլիի հաղորդագրության սքրինշոթում, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քուշանաշվիլիի որովայնի խոռոչում քաղցկեղային ուռուցք է հայտնաբերվել: Հեռուստահաղորդավարը երկու վիրահատության է ենթարկվել։ Հիվանդանոցից նրան տուն էին ուղարկել հուլիսի 13-ին: Մեծ վիրահատությունից առաջ Քուշանաշվիլին քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել։