Հարված Դամասկոսին․ կան զոհեր

Նշվում է, որ խոսքը, ենթադրաբար, իսրայելական հարվածի մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Դամասկոսում բնակելի տան վրա հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են։ Այս մասին հաղորդում է Sham FM ռադիոկայանը:
«Նախնական տվյալներով՝ Դամասկոսի շքեղ առանձնատների թաղամասի եռահարկ տանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրաբար, խոսքը իսրայելական հարվածի մասին է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 9-ը վիրավորվել են:
Մոսկվան անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետ թույլ չտալու համար. ՌԴ ԱԳՆ