Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էտ թեման միշտ է եղել, մենք ինքներս չենք կարող էտ թեմայից հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն։ Այլ բան է, որ գործընթացի ընթացքում պետք է պարզվի՝ ինչն է դե յուրե հիմնավորված և ինչը հիմնավորված չէ։ Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է` ինչ որ դե յուրե հիմնավորված է` հիմնավորված է, ինչ որ դե յուրե հիմնավորված չէ` հիմնավորված չէ»,– ասաց վարչապետը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը պետք է լինի լեգիտիմությունը ու ոչ մի ոչ լեգիտիմ ակնկալիք մեր երկիրը պետք է չունենա, որովհետև միայն այդպես հնարավոր կլինի փակել Ադրբեջանի ոչ լեգիտիմ ակնկալիքները։