Լիբանանցիները զանգվածային տեղահանումը․ ինչ է կատարվում իսրայելական ավիահարվածներից հետո

RT-ի նկարահանող խումբը տեսանյութ է ուղարկել լիբանանա-սիրիական սահմանից:
Sputnik
Լիբանանում ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները երկրում շարունակվող իսրայելական ավիահարվածների պատճառով: RT-ի թղթակիցները ֆիքսել են, թե ինչպես են լիբանանցիները զանգվածաբար փախչում դեպի սիրիական սահման:
«Տեղահանումը շարունակվում է»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Հիշեցնենք` երեկ առավոտյան հարված է հասցվել Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 29–ից հետո իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 105 մարդ:
Իսրայելի գիշերային հարվածը Դամասկոսին. 3 մարդ մահացել է, 9-ը` տուժել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 30–ին հայտնել է, որ սեպտեմբերի 17-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է առողջապահության 11 աշխատող, վիրավորվել՝ 10-ը: Շուրջ 37 բժշկական կենտրոն ստիպված փակվել է ռազմական գործողությունների պատճառով (ընդհանուր առմամբ դրանք 317-ն են), իսկ երեք հիվանդանոց, որտեղ բուժառուներ են եղել, տարհանվել են:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ մոտ 100.000 տեղահանվածներ ժամանել են հարևան Սիրիա: