Իսրայելը խոստացել է վրեժխնդիր լինել Իրանից իր տարածքի վրա հարձակումների համար

ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի հրթիռակոծումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputink. Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումների երկրորդ ալիքն է սկսվել։ Այս մասին հայտնում է իրանական ILNA գործակալությունը։ Հրթիռներից մի քանիսը հարվածել են Գազայի հատվածի Նեցարիմ շրջանին՝ խոցելով մեծ թվով իսրայելական տանկեր։
Իր հերթին իսրայելական բանակը խոստացել է վրեժխնդիր լինել Իրանից իր տարածքի վրա հարձակումների համար։
Fars գործակալությունը հայտնում է, որ իրանական հրթիռների առնվազն 80 տոկոսը խոցել են թիրախները` հռթիռակոծության առաջին ալիքի ժամանակ։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ իրանական հրթիռների խոցած օբյեկտների թվում են եղել Միջերկրական ծովում տեղակայված ռազմակայանն ու գազային պլատֆորմները։
ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի հրթիռակոծումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի բանակը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 բալիստիկ հրթիռ։