Լիբանանին հասցրած իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, հարյուրհազարավորները դարձել են բռնի տեղահանվածներ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը:
«Հաղորդվում է, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ: Հարյուրհազարավոր մարդիկ նույնպես տեղահանվել են Լիբանան և Սիրիա, իսկ ավելի քան 60 հազար մարդ տեղափոխվել է Իսրայել՝ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին «Հզբոլլահի» սկսած հրթիռակոծությունների հետրանքով իրավիճակի սրացումից հետո»,-ասել է նա։
Տրասելը հավելել է, որ նման հակամարտություններում բոլոր կողմերը պետք է հստակ տարբերակեն ռազմական թիրախների և խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների միջև:
«Սպանվել են չափազանց շատ անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ, կան չափազանց շատ ավերածություններ»,-ընդգծել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հզբոլլահ» շարժման դեմ Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Գործողության հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան: Շարժումը հաստատել է նրա զոհվելը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։
Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավային սահմանագոտում գտնվող թիրախների դեմ: