ՀՀ–ն կարող է ավելի շատ հոսանք արտահանել` ծավալն ավելացնելով ևս 7 մլրդ ԿՎտ/ժ–ով. Վարդանյան

ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն իր հերթին նշեց, որ որոշել է անձամբ գալ Երևան` ծանոթանալու իր բոլոր գործընկերների հետ ու քննարկելու մեկ միասնական էներգետիկ համակարգի ստեղծման հետ կապված հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան ներկայում է անում։ Այս մասին Երևանում անցկացվող ԵԱՏՄ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Մենք մոտավորապես 7 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա ենք տարեկան օգտագործում, սակայն կարող ենք արտադրել ու արտահանել ևս 7 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ի՞նչ է դա նշանակում. մենք հիմա վճարում ենք հզորությունների համար, որոնք այս պահին չեն աշխատում։ Եթե լինի ԵԱՏՄ անդամ երկրների հետ լինի ինտեգրացիա, ապա մենք հնարավորություն կտանք, որ այդ հզորություններն անընդհատ աշխատեն։ Արդյունքում` մեր սպառողները ստիպված չեն լինի վճարել այդ հզորությունների համար, որոնք այսօր ուղղակի չեն աշխատում»,– ընդգծեց փոխնախարարը։
Քննարկման ժամանակ նշվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում էլեկտրաէներգիայի ամենամեծ պաշարն ունի ՀՀ–ն, իսկ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ նկատվում է Ղրղզստանում։
Վարդանյանը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկիրը կարողացավ լուծել էներգետիկ խնդիրները` ի հաշվի նրա, որ մեր երկրում էլեկտրաէներգիան մի փոքր ավելի թանկ ստացվեց, պարտավոր եղանք շատ պաշարներ ունենալ, քան անհրաժեշտ էր և այլն։
«Ինչո՞ւ մենք ունենք նման պաշարներ, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրի սահմանները երկու հարևան երկրների կողմից փակ էին, մենք գրեթե մեկուսացված երկիր էինք դարձել։ Այդ իսկ պատճառով մեր երկրի համար էներգետիկ հետագա ինտեգրացիան միանշանակ շատ ավելի արդյունավետ կլինի»,– ասաց Վարդանյանը։
Ե՞րբ կսկսվի էլեկտրաէներգիայի առևտուրը ԵԱՏՄ–ում. մանրամասներ
Նրա խոսքով` ճիշտ է, մենք ԵԱՏՄ անդամ երկրների հետ չունեն ընդհանուր սահման, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է կառուցել էլեկտրահաղորդման կայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի Վրաստանի միջոցով ապահովել էլեկտրաէներգիայի հաստատուն մատակարարում։ Վարդանյանի կարծիքով` դա կնպաստի բարձրացնել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը և չպահել այդքան մեծ պահուստներ, որոնք խիստ անհրաժեշտության դեպքում են միայն պետք։
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն իր հերթին նշեց, որ որոշել է անձամբ գալ Երևան` անձամբ ծանոթանալու իր բոլոր գործընկերների հետ ու քննարկելու մեկ միասնական էներգետիկ համակարգի ստեղծման հարցերը։
«Մենք բախվել ենք մեծ մարտահրավերների հետ` էլեկտրաէներգիայի սպառման մեծ աճ, պատժամիջոցներ, էմբարգո։ Այդ ամենի մեջ մենք բազմաթիվ դրական բաներ ենք գտել` ի հաշիվ նոր տեխնոլոգիաների ստեղծման և տարածման։ Մեր խոշոր ընկերություններում արդեն բազմաթիվ լավ տեխնոլոգիաներ են ստեղծվել և կփորձենք դրանցով փոխանակվել բարեկամ երկրների հետ»,– վստահեցրեց նա։
Ցիվիլևի խոսքով` էներգետիկ բնագավառում աշխատում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք պետք է հասկանան` հանուն ինչի են աշխատում ու ինչն է գլխավորը նրանց աշխատանքում։ Այդ իսկ պատճառով ՌԴ–ում ձևավորել են կարգախոս` «Կյանքի էներգիա այսօրվա և ապագայի համար», որն ուղղված կլինի մարդկանց կյանքի բարելավմանն ու տնտեսության զարգացմանը։
Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը ենթակառուցվածքի գերմաշվածությունն է. Բաղրամյան
Նա ավելացրեց, որ Ռուսատսանը բաց է բարեկամ երկրների համար և պատրաստ է ամեն ինչ համատեղ անել։ Ըստ նախարարի` սա ոչ միայն ընդամենը էներգետիկայի բնագավառի զարգացում է, այլև մի ամբողջ էկոհամակարգի ստեղծում։