ԵԱՏՄ+ տարածքում ստեղծվում է ապրանքահումքային գների գործակալության նախատիպը․ Արտեմև

Գների ձևավորման թափանցիկ, բորսային մեխանիզմը թույլ կտա ԵԱՏՄ–ի ներսում վերացնել տարաձայնությունները էներգակիրների գների ձևավորման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների բորսաները և շահագրգիռ բիզնեսը ԵԱՏՄ+ տարածքում ստեղծում են ապրանքահումքային գների գործակալության նախատիպը։ Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային բորսայի նախագահ Իգոր Արտեմևը։
ԵԱՏՄ-ի ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացումը խիստ կարևոր է. Փաշինյան
Նա հիշեցրեց, որ հունիսին Պետերբուրգի տնտեսական համաժողովում ԵԱՏՄ երկրները (բացի Հայաստանից) և Ուզբեկստանը ստորագրել են հնգակողմ համաձայնագիր, ըստ որի` այդ երկրների բորսաները սկսել են իրենց ինդիկատորները փոխանակել իրական ժամանակի ռեժիմում:
«Միասնական տեղեկատվական տարածքը, որը մենք ստեղծում ենք, ԵԱՏՄ+ գնային գործակալության նախատիպն է, որը մեր ապրանքների գնանշումները կգնահատի Platts–ի կամ Argus–ի գնահատումներից ոչ վատ. չէ՞ որ նրանք մեր տնտեսությունն ավելի լավ չգիտեն, քան մենք»,– ընդգծեց Արտեմևը։
Նրա խոսքով` գների ձևավորման թափանցիկ, բորսային մեխանիզմը թույլ կտա ԵԱՏՄ ներսում վերացնել էներգակիրների գների ձևավորման ժամանակ տարաձայնությունները: Բորսայական մեխանիզմը կկատարի ևս մեկ շատ կարևոր խնդիր՝ այն գրեթե կվերացնի գնագոյացման մենաշնորհները։
ՀՀ–ն կարող է ավելի շատ հոսանք արտահանել` ծավալն ավելացնելով ևս 7 մլրդ ԿՎտ/ժ–ով. Վարդանյան
«Ես լիովին չեմ հասկանում, թե ինչն է խանգարում բարելավել բորսայական առևտուրը, տեղում առևտուր իրականացնել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել։ Ռազմավարական առումով ես այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց մենք վատ ենք առաջ շարժվում»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի բորսայական առևտրի ռազմավարությունն արդեն համաձայնեցված է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի մակարդակով, սակայն գազի և նավթամթերքների վերաբերյալ նման որոշումներ դեռ չեն կայացվել։