Իրանի Բենտ քաղաքում (Սիստան և Բելուջիստան նահանգ) ահաբեկչություն է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն:
Նշվում է, որ անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։
Մի շարք ԶԼՄ–ների տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ Բենտ քաղաքի ԻՀՊԿ հրամանատար Փարվիզ Կադհոդային և Բենտի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ Շիրանին:
Եվս 2 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։