ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ երեքշաբթի կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Իրանի Հանրապետությունում էր:
Հոկտեմբերի 1-ին միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն միությանն առընթեր դիտորդ պետությունները և հրավիրված հյուրեր:
Միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը 40-րդը կլինի Եվրասիական տնտեսական միության աշխատանքի մեկնարկից ի վեր, երրորդը ՝ 2024 թվականին: Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 3-4-ը բելառուսական Նեսվիժում։