Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ տուժածների թվում կանայք և երեխաներ են

Ավտովթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, սակայն նրանց առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններն չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի մոտ բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ տուժածներից 3-ը կանայք են, 2-ը՝ անչափահասներ։
Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր տեղեկություններ հաղորդեց տեղի ունեցած վթարի մասին։ Մասնավորաբար, խոշոր ավտովթարի հետևանքով տուժածները 9-ն են, որոնցից 4-ը անչափահասներ են։
Խոշոր վթար Արագածոտնի մարզում
Ըստ հաղորդագրության՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 54-ամյա Մ. Շ.-ն, 34-ամյա Ռ. Մ.-ն, 8-ամյա Ա. Ս.-ն, 6-ամյա Մ. Ս.-ն և Ս. Հ. –ի վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 55-ամյա Ա. Հ.-ն, 54-ամյա Ա. Ղ.-ն, 5-ամյա Ա. Հ.-ն և 4-ամյա Ա. Հ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
«Mercedes-Benz» -ի վարորդ Ս. Հ.-ին փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Նա հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։