ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի երկրպագուները Վալանսում հարձակվել են ֆրանս-հայկական Homenetmen ակումբի ֆուտբոլիստների վրա։ Տեղեկությունը հայտնում է Nouvelles d ' Arménie-ն:
Սեպտեմբերի 29-ին Վալանսում կայացած խաղի ընթացքում հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով: Հաշվից դժգոհ ֆրանս-թուրքական թիմի երկրպագուները վազել են խաղադաշտ և դանակներով հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։
Նրանք բղավել են` հնչեցնելով ռասիստական և հակահայկական վիրավորանքներ։
Ոստիկանությունը միջամտել է, խաղը դադարեցվել է: Մի քանի տուժած խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց: