ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ավելի քան 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով. ԵՏՀ նախարար

2025 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները նախատեսում են ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմին ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Այս մասին այսօր Երևանում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը:
«Ազգային արժույթների օգտագործման միջոցով առևտրի ապահովման առումով մեծ առաջընթաց կա` մեր փոխադարձ առևտրի ավելի քան 90%-ը և ֆինանսական համակարգերի զարգացումը ազգային արժույթով է, մեր վճարային համակարգերի միացումն այդ ուղղությամբ շատ մեծ դեր ունի։ Դա խոսում է այն մասին, որ մեր ֆինանսական համակարգերի դերն այդ գործընթացում խթաննում է մեր առևտուրը»,-Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Սուլթանովը։
Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը տնտեսական ինտեգրման կարևոր տարրերից մեկն է, եվրասիական տարածքի չորս ազատություններից մեկը։ Սակայն գործընթացը, փոխնախարարի խոսքով, բարդանում է` դրա վրա ազդող բազմաթիվ արտաքին գործոններ կան։
ԵԱՏՄ–ում վերամշակող արդյունաբերության աճով առաջատարը Հայաստանն է. Բարսեղյան
«Մենք պետք է մեր ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցումը, օրենսդրության ներդաշնակեցումն ավարտեինք մինչև 2025 թվականը Եվ այդ ուղղությամբ մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք բոլոր հարթակներում, այդ թվում` մեր կարգավորիչների հետ»,-նշել է Սուլթանովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականին ԵԱՏՄ երկրները պետք է ստեղծեն ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմին ։ Այդ նպատակով պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ օրենսդրության ներդաշնակեցում են իրականացնում։
Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար. Սլեպնյով