ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հանդիպել Երևանում հոկտեմբերի 18-ին։ Այս մասին այսօր հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ ծրագրվում է մշակել ընդհանուր թվային հարթակների ներդրման հարցը՝ անդամ պետությունների համար տեղեկատվություն փոխանակելու և միասնական տեղեկագրքերին հասանելիություն ստանալու հնարավորությունների ընդլայնման նպատակով։ Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։
«Գիտեք` Հայաստանն այս տարի միության նախագահն է, և հենց այս թեման ավելի խորը կքննարկվի գյուղատնտեսության հինգ նախարարների հանդիպման շրջանակներում»,-ասել է Բարսեղյանը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ:
Նա հույս ունի, որ մոտ ժամանակներս հարցի համար արագ լուծում կգտնվի։
«Այդ միջոցառումների իրագործման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը կնպաստի մատակարարումների շարունակական շղթաների ստեղծմանը, արտադրողների համար տրանզակցիաների ծախսերի նվազմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը ինչպես միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Ես մեծ հույս ունեմ, որ համատեղ մենք կկարողանանք ինտեգրացիոն օրակարգի զգայուն ուղղություններով ավելի շոշափելի արդյունքների հասնել, քանի որ քաղաքացիներն ու բիզնեսը մեզնից կոնկրետ արդյունքներ են ակնկալում»,-հավելել է ԵՏՀ նախարարը։
Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: