Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը դուրս են բերել հարվածի վայրից, հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անվտանգության մարմինների աղբյուրները:
Հաղորդվում է, որ Հասան Նասրուլան կարող էր զոհվել պայթյունի ալիքից․ նրա մարմնի վրա անմիջական վնասվածքներ չկան: