«Նոր կարգ». ՑԱԽԱԼ–ը բացահայտել է Նասրալլային ոչնչացնելու գործողության որոշ մանրամասներ

Сторонники поддерживаемой Ираном группировки Хезболла аплодируют, слушая речь Сайеда Хасана Насраллы
Իսրայելում պնդում են, որ «Հզբոլլահի» ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր առանցքային դեմքերը ոչնչացվել են տարբեր գործողությունների ընթացքում: Ողջ է մնում միայն տարածաշրջանային հրամանատար Աբու Ալի Ռիդան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շիաների «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի ոչնչացման գործողությունն անվանել է «նոր կարգ»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Զինվորականները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ գլխավոր շտաբի պետը և Իսրայելի պաշտպանության նախարարը համակարգում են գործողությունը ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնից:
Այսօր ավելի վաղ Իսրայելը պաշտոնապես հաստատել էր Նասրալլայի ոչնչացումը Բեյրութի հարավային արվարձանում «Հզբոլլահի» գլխավոր շտաբին ավիահարվածի ժամանակ:
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է նաև ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս՝ «Հզբոլլահի» ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր առանցքային դեմքերը ոչնչացվել են տարբեր գործողությունների ընթացքում: Ողջ է մնում միայն տարածաշրջանային հրամանատար Աբու Ալի Ռիդան։
Նասրալլան 64 տարեկան էր, նա «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար էր դարձել 1992-ին, երբ սպանվել էր խմբավորման նախկին առաջնորդ Աբաս Ալ Մուսավին:
Իսրայելի` Բեյրութին հասցրած հարվածների հետևանքով զոհվել է «Հզբոլլահի» առաջնորդի դուստրը
Իսրայելցի զինվորականները սեպտեմբերի 27-ի երեկոյան Բեյրութում հարված են հասցրել «Հզբոլլահի» կենտրոնական շտաբին: ՑԱԽԱԼ-ի հարվածի թիրախը հենց կազմակերպության գլխավոր քարտուղար Նասրալլան էր: Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ հարվածի շրջանում չորս շենք ամբողջությամբ ավերվել է։ Ինչպես հայտնում է Axios պարբերականը, որը վկայակոչում է իսրայելցի պաշտոնյայի խոսքերը, հարվածի մասին ԱՄՆ-ն տեղեկացվել է դրա իրականացումից մի քանի րոպե առաջ։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում երկու բարձրաստիճան զրուցակիցներ հայտնել են, որ Միացյալ Նահանգները նման նախազգուշացում չի ստացել:
Իսրայելը «Հզբոլլահի» դեմ «կանխարգելիչ ռազմական գործողություն» սկսելու մասին հայտարարել է սեպտեմբերի 23-ին, որից հետո հայտարարել է խմբավորման մի քանի հրամանատարների ոչնչացման մասին: Լիբանանում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 500 զոհի մասին: