«Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան ոչնչացվել է. ՑԱԽԱԼ–ի պաշտոնական հայտարարությունը

Սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան ոչնչացվել է Բեյրութում կազմակերպության շտաբի վրա ավիահարվածի ժամանակ։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի կողմից Լիբանանին ավիահարվածներ հասցնելու հետևանքով սպանվել է Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբը։

«Սեպտեմբերի 27–ին ՑԱԽԱԼ - ը սպանել է «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլային և կազմակերպության հիմնադիրներից մեկին, ինչպես նաև «Հզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին և այլ հրամանատարների», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը:
Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութին ճշգրիտ հարվածներ հասցնելու մասին