Արևմուտքը շահագրգռված չէ «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի բոլոր հարցումները մերժվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Արևմուտքի երկրները շահագրգռված չեն «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքում շահագրգռված չեն ահաբեկչության արդյունավետ հետաքննության անցկացմամբ՝ չնայած եվրոպական տնտեսությանը և բնապահպանությանը հասցված հսկայական վնասին», - ասել է Զախարովան:
Նորանոր տեղեկություններ են ստացվում «Հյուսիսային հոսքերի» պայթյունների վերաբերյալ. ԱՀԾ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան բազմիցս իրավական օգնության հարցումներ է ուղարկել եվրոպական երկրներին՝ ահաբեկչության ռուսական հետաքննությանը աջակցություն ցուցաբերելու պահանջով:
«Բոլոր այդ հարցումները մերժվել են մտացածին պատրվակներով կամ ընդհանրապես առանց բացատրության։ Նման վարքագիծը, անշուշտ, հակասում է տվյալ պետությունների միջազգային-իրավական պարտավորություններին», - նշել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն և նրա արբանյակները հրաժարվել էին աջակցել Ռուսաստանի կողմից 2023-ի մարտին ներկայացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծին, որը նախատեսում էր անկախ միջազգային հետաքննություն անցկացնել համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Նրա խոսքով՝ 2023-ի հոկտեմբերին Վաշինգտոնը և Արևմուտքի երկրները «տորպեդահարել» են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի՝ այդ թեմայով հայտարարության ռուսական նախագիծը։
ՌԴ գլխավոր դատախազությունը նոր հարցումներ է ուղարկել «Հյուսիսային հոսքերի» հարցով
Եվրոպա ռուսական արտահանման երկու գազատարներում ՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2», պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարներում փլուզումներն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չէ: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։ Ռուսաստանը բազմիցս պահանջել է տվյալներ «Հյուսիսային հոսքերում» պայթյունների վերաբերյալ, բայց ոչ մի անգամ դրանք չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: