ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 28–ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։