Մախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաղստանի դատախազությունը։
«Նախնական տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Մախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է բռնկումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Աղետների և բժշկության կենտրոնից գործակալությանը հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
Դաղստանում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են, դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և շտապօգնության բրիգադներ: