Դաղստանի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի, 5-ը զոհվել են

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է մեկուսացնել Մախաչկալայի բենզալցակայանում բռնկված հրդեհը:
Sputnik
Դաղստանում բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի, հինգը զոհվել են: Այս մասին հայտնում է ՌԴ-ի ԱԻՆ–իTelegram-ալիքը։
«Դաղստանում տուժածների թիվը հասել է 15-ի։ Նրանցից հինգը մահացել են, այդ թվում՝ մեկ երեխա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մեկուսացրել են բենզալցակայանում բռնկված հրդեհը:
Ինչպես արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Մախաչկալայի բենզալցակայանում, որին հաջորդել է կրակի բռնկում։