Փաշինյանի և Էրդողանի կանանց հանդիպումը ընդունելության ժամանակ. կադրերը խոսուն են

Աննա Հակոբյանն ու Էմինե Էրդողանը ոտքի վրա քաղցր զրույց են ունեցել․ ժպիտներ, ամուր ձեռքսեղմում և լուսանկար՝ ի հիշատակ։
Sputnik
Տարբեր երկրների առաջնորդների կանայք, որոնք ժամանել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, հանդիպել են ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի կազմակերպած ընդունելության ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութի մի դրվագը արձագանքներ է առաջացրել սոցցանցերում: Կադրերում երևում է, թե ինչպես է նա սիրալիր զրուցում Թուրքիայի առաջնորդի կնոջ հետ։ Ընդ որում, Էմինե Էրդողանը հանդիպման էֆեկտն ամրապնդում է երկու ձեռքով ամուր ձեռքսեղմումով՝ ցուցադրելով իր գերիշխանությունը։ Վերջում՝ լուսանկար` ի հիշատակ։
Ավելի վաղ սոցցանցերում տարածվում էր մի լուսանկար, որում Փաշինյանը լայն ժպիտով Էրդողանից նվեր է ստանում նրա հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը:
Գործող իշխանության ընդդիմախոսներն ու փորձագետներն ուշադրություն են հրավիրել նաև այն հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այլ «Թուրքական տանը»՝ այն շենքում, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունն ու մշտական ներկայացուցչությունը: