Կարի սինթետիկ թելերը ԵԱՏՄ քվոտայով ևս 1 տարի ՀՀ կներմուծվեն արտոնյալ սակագներով

Կարի թելեր. Արխիվային լուսանկար
Ապրանքը ներմուծելու ժամանակ տնտեսվարողը պետք է ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Քիմիական, սինթետիկ թելերը ԵԱՏՄ քվոտայով ևս 1 տարի ՀՀ կներմուծվեն արտոնյալ սակագներով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ 2024 թ. ապրիլի 22–ին ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է սակագնային քվոտա կարի թելերի որոշ տեսակների համար։
«Սակագնային քվոտայի ծավալը քիմիական, սինթետիկ թելերից կարի թելերի 3 տեսակների համար կազմում է 38,1, 22,7 և 26 տոննա համապատասխանաբար, և արտոնությունը գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը ներառյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Ապրանքը ներմուծելու ժամանակ տնտեսվարողը պետք է ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։
Նշվում է նաև, որ 2024–2025 թթ. համար հատկացված կարի թելերի որոշակի ծավալով ներմուծումը կազատվի մաքսատուրքի վճարումից։