Յակուտսկում ներկայացվել է լեգենդար բևեռախույզ Արթուր Չիլինգարովի անվամբ նամականիշը

Նամականիշի վրա պատկերված է գիտնականի դիմանկարը և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Յակուտսկում մարվել է ի պատիվ խորհրդային և ռուսաստանյան ականավոր բևեռախույզ Արթուր Չիլինգարովի թողարկված հատուկ փոստային նամականիշը: Այս մասին հայտնում է «Ռուսաստանի փոստ» ընկերության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 25 - ին լրացել է բևեռախույզ գիտնականի ծննդյան 85-ամյակը:
«Յակուտսկում փոստային շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ ի պատիվ լեգենդար գիտնական-օվկիանոսագետ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Չիլինգարովի: Նամականիշի վրա պատկերված է գիտնականի դիմանկարը և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Չիլինգարովը եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտություններով զբաղվող միջազգային գիտական կազմակերպությունների ղեկավարության անդամ: Նրա գրչին են պատկանում ավելի քան 50 գիտական աշխատություններ։
Չիլինգարովը մահացել է 2024 թվականի հունիսի 1-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Այսօր` սեպտեմբերի 25-ին, նա կդառնար 85 տարեկան։
Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արթուր Չիլինգարովին