Ինչ են քննարկել Բլինկենը, Միրզոյանն ու Բայրամովը. մանրամասներ

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ հանդիպման արդյունքում համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բլինկեն, Միրզոյան
Նշենք, որ քիչ առաջ Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ընթացող հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև:
Սա Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումն է ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:
Վերջին անգամ դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։