ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու, որպեսզի առաջ մղվի այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»։
Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին: Վաղը սպասվող հանդիպումը կլինի Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:
Վերջին անգամ դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։