ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԴԺՀ-ի Օստրոյե և Գրիգորովկա գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին

Ուգլեդարը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող փոքր քաղաք է, որը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ «Հարավային» զորամիավորման ստորաբաժանումները ազատագրել են ԴԺՀ–ում Օստրոյե և Գրիգորովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
ՌԴ ԶՈւ զինվորները ԴԺՀ–ի Նիկոլաևկա, Կոնստանտինովկա ու Կուրախովո բնակավայրերի շրջանում ջախջախել են Ուկրաինայի ԶՈւ 24-րդ և 54-րդ մեքենայացված բրիգադների, ինչպես նաև տարածքային պաշտպանության 119-րդ բրիգադի զորամիավորումները։
Ավելի վաղ` սեպտեմբերի 23-ին, հայտնի դարձավ Ուգլեդար քաղաքի գրոհի մասին, որը երկար ժամանակ գտնվում էր Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։ Ռուսական ստորաբաժանումները փոքր գրոհային խմբերով ներխուժել են հարավային և արևելյան ծայրամասեր և զբաղեցրել քաղաքային տարածքները։
Ուգլեդարը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող փոքր քաղաք է, որը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի` շնորհիվ իր բարձրադիր դիրքի և բազմահարկ տների։ Ուգլեդարի շրջանից ուկրաինական զորքը հնարավորություն ունի գնդակոծել Ռուսաստանի համար կարևոր երկաթուղային ճանապարհը, որը միացնում է արևելյան և հարավային ճակատները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՌԴ–ն տվյալներ ունի ուկրաինական զինուժի համակենտրոնացման ճամբարների մասին. ԱԳՆ