ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։
Տեղեկությունը հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը Երևանում խորհրդակցություններ են անցկացրել պաշտպանության ոլորտում ՝ ստորագրելով հաջորդ տարվա ռազմական համագործակցության ծրագիրը։