Հայաստանից 10 անձ կկարողանա անվճար սովորել ՌԴ–ում նավթի և գազի պետական համալսարանում

Ուսանողներ. Արխիվային լուսանկար
Ծրագրին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից 10 դիմորդ հնարավորություն ունի սովորելու Ռուսաստանում Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Նման համաձայնություն է ձեռք բերվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ։
«Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30 տարեկան անձինք: Դիմորդները կընտրվեն «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից քննության արդյունքների և հարցազրույցի հիման վրա:
Ընկերությունը երաշխավորում է համալսարանն ավարտելուց հետո ուսանողներին ապահովել աշխատանքով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում: