Հայաստանի որոշ հատվածներ մառախուղով կպատվեն. եղանակի տեսություն

Մառախուղ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները կդադարեն սեպտեմբերի 28-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակի տեսություն
Երևանում այսօր տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմաններում։