Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են, նա կհեռացվի պաշտոնից. ԶԼՄ

Երեկ շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր արդեն ստորագրել են փասթաթուղթը` նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին»,– գրված է թերթում։
Նրանց տեղեկություններով` երեկ շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր արդեն ստորագրել են դիմումը։
«ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի, քանի որ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին»,– նշվում է հոդվածում։
Հոդվածում հիշեցվում է նաև, որ նախորդ շաբաթ կուսակցական հավաքի ժամանակ գրեթե բոլոր կուսակցականները ելույթ են ունեցել ընդդեմ նախարարի` խայտառակություն համարելով այն, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, իսկ նա էլ իր հերթին այլ նախկինների է նշանակում բարձր պաշտոնների։