ՍԴ–ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրել է` փաստաթղթում խնդիր տեսնելու դեպքում այն անպայման կարձանագրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հղի է ՀՀ–ի համար նոր զիջումներով. ՀՀԿ
Նիստի մեկնարկից առաջ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բարձր դատարանն իր խոսքը կասի` արդյոք կանոնակարգը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ։
«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածենք` կասենք` խնդիր չկար այդ փաստաթղթում»,– ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգի սահմանադրականությունը քննարկելուց առաջ լրագրողներին վստահեցրեց Արման Դիլանյանը։
Հիշեցնենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Ինչո՞ւ է շտապում իշխանությունը. Օրբելյանը` սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին
Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։