Դիվերսիաներ նախապատրաստող Ուկրաինայի ԱԾ գործակալը ձերբակալվել է Բիրոբիջանում

Տղամարդուն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները համացանցի միջոցով։
Sputnik
Ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրած Բիրոբիջանի բնակիչը (2001 թվականին ծնված), որը նախապատրաստում էր դիվերսիաներ երկաթուղային գծերի վրա և զինծառայողների հավաքակայանի հրդեհում, ինչպես նաև տվյալներ էր հավաքում ՊՆ–ի օբյեկտների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԱԴԾ–ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Նշվում է, որ տղամարդուն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները համացանցի միջոցով։
«Գործելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ցուցումով` չարագործը հետախուզական տեղեկություններ էր հավաքում ՌԴ ՊՆ օբյեկտների վերաբերյալ, ինչպես նաև հրկիզող խառնուրդով տարաներ պատրաստում Բիրոբիջան քաղաքում պայմանագրային զինծառայողների հավաքակայանը հրդեհելու և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի ռելեների պահարանները շարքից դուրս բերելու եղանակով երկաթուղային գծերի վրա դիվերսիաներ իրականացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրա բնակության վայրի հասցեով և ավտոտնակում հայտնաբերվել են նրա կողմից պատրաստած ահաբեկչության միջոցները, ինչպես նաև ուկրաինական հատուկ ծառայությունների հետ հաղորդակցվելու կապի միջոցները։
Քրեական գործեր են հարուցվել պետական դավաճանություն, ահաբեկչություն և դիվերսիաներ հոդվածներով։ Նշված հանցագործությունների կատարման համար օրենքով առավելագույն պատիժ է նախատեսվում ցմահ ազատազրկում։ Ձերբակալվածն ընդունել է իր մեղքն ու ակտիվորեն համագործակցում է քննության հետ։