Առանձին վայրերում սպասվում է մառախուղ. եղանակի տեսություն

Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին, 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 24–ի ցերեկը կլինի 25–27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։