Աննա Ամրոյանը (76 կգ) դարձավ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նա երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք:
Ամրոյանը նաև փոքր բրոնզ նվաճեց հրում վարժությունում` գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։
Երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Լեոն քաղաքում։