ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Հայ– ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործում միջնորդ– երաշխավոր պետք է լինի Ռուսաստանը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Ըստ քաղաքական գործչի` հենց Ռուսաստանը կարող է հետագայում կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Այն, ինչ մենք տեսնում ենք հիմա, ոչ թե խաղաղության գործընթաց է, այլ հայկական կողմի միակողմանի զիջումներ և թուրք– ադբեջանական օրակարգի սպասարկում։ Մենք սրան դեմ ենք և կարծում ենք, որ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երաշխավորի ինստիտուտի թեման ֆեյք թեմա է։ Ըստ նրա` մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր, քանի որ բոլոր նրանց համար, որոնց անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք։ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր հարցերը մենք պետք է լուծենք։