ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է ՀՀ տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող iPhone 16 հեռախոսները։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ»,- նախազգուշացնում են ՊԵԿ-ից։
Կոմիտեն նաև հայտնում է, որ մաքսային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով։