Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը Երևանում կլինի այսօր ցերեկը 23-25, երեկոյան՝ 18-20 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում 23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 23-25, երեկոյան՝ 18-20 աստիճան։