«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալը կալանավորվել են

Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկու ամսով, իսկ Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով կալանավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ–ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Նովրուզյանը տեղեկացրեց, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման կալանքը որպես խափանման միջոց է կիրառվել երկու ամսով, իսկ Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կալանավորվել է. նա մեղադրվում է խարդախության մեջ
Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։