Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին

Հարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հայտնում են ԶԼՄ-ները:
Sputnik
Իսրայելական ավիացիան մի քանի հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանի Մադի թաղամասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ականատեսներին։
«Մի քանի հարված է հասցվել հարավային արվարձանի Մադի թաղամասին։ Լսվել է 4-5 պայթյուն», - ասել Է գործակալության զրուցակիցը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկը:
Իրավիճակը տարածաշրջանում հերթական անգամ լարվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հըզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի օդուժի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում ։