Հզոր պայթյուն Իրանի գործարաններից մեկում. տուժածների թիվը հասել է 5-ի

Միջադեպը տեղի է ունեցել նավթամթերք արտադրող գործարանի տարածքում գտնվող վառելիքի պահեստում:
Sputnik
Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Հերմսար քաղաքի արդյունաբերական գոտում, կան տուժածներ, հայտնում է IRNA-ն:
«Հերմսար արդյունաբերական քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 5-ի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նավթամթերք արտադրող գործարանի տարածքում գտնվող վառելիքի պահեստում:
Հրշեջները փորձում են մեկուսացնել կրակը։